ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - 14.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Մոսկվայում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի դիվանագետները եւ զինվորականները կքննարկեն Կովկասյան տարածաշրջանի խաղաղության եւ կայունության խնդիրները:

Փորձագետների հանդիպմանը, որը կանցկացվի Խաղաղության եւ համաձայնության միությունում, կմասնակցեն Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչները, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը Մոսկվայում, Պետդումայի պատգամավորներ: --0--
 Ուշագրավ
---