Մահմուդ Աբբաս. Պաղեստինը պատրաստ է վերսկսել բանակցություններն Իսրայելի հետ![]() 4 հոկտեմբերի 2011 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում խաղաղ բանակցությունների վերսկսման ուղիները, հայտնում է «ՎԱՖԱ» պաշտոնական գործակալությունը: Աբբասն ընդգծել է Իսրայելի հետ բանակցություններին վերադառնալու պատրաստակամությունը, եթե Իսրայլեը դադարեցնի բնակեցման քաղաքականությունը պաղեստինյան գրավյալ տարածքներում և ընդունի երկու պետությունների գոյակցության սկզբունքնը 1967թ. սահմաններում: Իսրայելի իշխանությունները կիրակի օրն ընդունել են մերձավորարևելյան «քառյակի» առաջարկություններն ու կոչ են արել պաղեստինցիներին ուղղակի բանակցություններ վարել առանց նախնական պայմանների: Սեպտեմբերի 23-ին Պաղեստինը պաշտոնապաես լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել ՄԱԿ-ին արդեն մեկ տարի Իսրայելի հետ փակուղի մտած բանակցությունների ֆոնի վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |