Վենետիկում ընթանում է Հայաստանի և իտալական Վենետո մարզի միջև զբոսաշրջության զարգացման համաժողովը 4 հոկտեմբերի 2011 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը Իտալիայի Վենետո մարզի, Վենետիկի առևտրի պալատի և Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության հետ համատեղ, 2011 թվականի հոկտեմբերի 4-ին Վենետիկում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության և Վենետո մարզի միջև զբոսաշրջության խթանմանը նվիրված աշխատանքային համաժողով: Համաժողովին մասնակցում են երկու երկրների շուրջ 55 ընկերություններ: Նոյեմբեր ամսին նախատեսվում է պատասխան համաժողովի կազմակերպումը Երևանում: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ներկայացրեց զբոսաշրջության ոլորտում Վենետո-Հայաստան համագործակցության զարգացման հնարավոր ուղիները: Հանդիպումներ են նախատեսված մարզային իշխանությունների ներկայացուցիչների Վենետիկի առևտրի պալատի նախագահի և տեղի հայ համայնքի հետ, հաղորդում է Ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |