Լևոն Հայրապետյան.Մակեդոնիան լավ թիմ է և մենք պետք է շատ ուշադիր խաղանք![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիկները ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում նախապատրաստվում են Եվրո-2012թ. ընտրական փուլի Մակեդոնիայի հետ խաղին: PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցել է պաշտպաններ Վարազդատ Արոյանի և Լևոն Հայրապետյանի հետ: Ֆուտբոլիստներն ասել են, որ այս պահին մտածում են միայն Մակեդոնիայի հետ խաղի մասին: «Իհարկե, մենք ամեն ինչ կանենք հաղթելու համար: Ես չեմ մասնակցել առաջին խաղին Մակեդոնիայում, որն ավարտվեց 2:2 հաշվով,սակայն, կարող եմ ասել, որ մակեդոնացիները լավ թիմ ունեն: Մենք պետք է շատ ուշադիր խաղանք»,-ասել է Հայրապետյանը: Ըստ Արոյանի, որը հավաքականի կազմում մասնակցել է միայն մեկ ընկերական խաղի, ասել է, որ հավաքականն ամեն ինչ կանի հաղթանակի հասնելու համար: «Ես վստահ եմ, որ բոլոր տղաները բոլոր ջանքերը կգործադրեն երեք միավոր վաստակելու համար: Չգիտեմ, թե որ տեղը մենք կզբաղեցնենք խմբում, սակայն, կարծում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է դուրս գալ B խմբից»: Խմբից դուրս գալու մասին աշխատում է չմտածել նաև Հայրապետյանը, որը խոստովանել է, որ Մակեդոնիայի հետ հանդիպումից հետո միայն նրանք կտրամադրվեն Իռլանդիայի հետ վերջին հանդիպմանը և կմտածեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատվածի մասին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |