Ռուսաստանն ու Չինաստանը արգելափակել են Սիրիայի դեմ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում![]() 5 հոկտեմբերի 2011 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել են վետոյի իրավունքից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Սիրիայի դեմ բանաձևի ընդունումը, որը պատժամիջոցներ է նախատեսում այդ երկրում իշխանության կողմից ընդդիմության հանդեպ ճնշումները շարունակելու դեպքում: Բանաձևի օգտին քվեարկել է 9 երկիր, չորսը ձեռնպահ են մնացել քվեարկությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ՄԱԿ ԱԽ 15 անդամ երկրներից վետոյի իրավունք ունեն հինգ մշտական անդամները` Ռուսաստանն ու Չինաստանը ներառյալ: Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին 2011թ. մարտին: Տարբեր քաղաքներում ընդդիմադիրների ելույթները դաժանորեն ճնշվում էին անգամ այն բանից հետո, երբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ խոսակցության ժամանակ Բաշար Ասադը խոստացավ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բախումների արդյունքում զոհվել է մոտ 2 700 քաղաքացիական անձ: ԱԽ-ում եվրոպական երկրների բանաձևի նախագծի համաձայն, դրա 9-րդ կետը Սիրիայի դեմ պատժամիջոցների ընդունման հնարավորություն է նախատեսում, եթե 30 օրվա ընթացքում վերջինս չկատարի երկրում բռնությունը դադարեցնելու պահանջը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |