Apple-ը ներկայացրեց iPhone 4-ի նոր տարբերակը iPhone 4S-ը՝ հիասթափեցնելով երկրպագուներին և ներդրողներին

Apple-ը ներկայացրեց iPhone 4-ի նոր տարբերակը iPhone 4S-ը՝ հիասթափեցնելով երկրպագուներին և ներդրողներին

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը iPhone-ի 5-րդ սերնդի փոխարեն ներկայացրեց նոր iPhone 4S-ը, որը iPhone 4-ի նոր ժամանակակից թարմացումն է: Արդեն բազմաթիվ ինտերնետ-օգտագործողներ «խնձորային» նորությունն անվանել են «տարվա հիասթափություն»:

Հանրահայտ Apple-ի նախկին հիմնադիր և տնօրեն Սթիվ Ջոբսն այդպես էլ չհայտնվեց iPhone 4S -ի շնորհանդեսին: Շնորհանդեսը վարեց Apple-ի նորանշանակ տնօրեն Թիմ Քուքը: Այս մասին գրում է Digit.ru-ն:

iPhone 4S-ի պատյանը նույնն է, ինչ iPhone 4-ինը։ iPhone 4S-ը աշխատելու է A5 պրոցեսորով, որը նախագծվել էր iPad 2-ի համար։ Թարմացված iPhone-ի տեսախցիկը 8 մեգապիքսել է, որը թույլ է տալիս նկարել բաձր որոշմամբ (Full HD)։

Apple-ը հպարտ է Siri ֆունկցիայով, որը հեռախոսի ձայնային կառավարման ավելի լավ տարբերակն է։ Այժմ նրանով հնարավոր է հրաhանգել զարթնեցնել առավոտյան ժամը 6-ին կամ հարցնել եղանակի մասին օրինակ Փարիզում։ Այս ֆունկցիան դեռ աշխատում է միայն անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։ Կարելի է նաև հեռախոսին թելադրել կարճ հաղորդագրություն (sms)։

Ինչպես գրում է Combonews.ru-ն, նոր Apple-ը ներկայացրեց իր iOS օպերացիոն համակարգի նոր թողարկումը՝ iOS 5։ iOS 5-ում օգտագործողների բոլոր այն ծրագրերը, որոնք հանդիսանում էին բաժանորդագրություններ տարբեր թերթերի կամ օնլայն պարբերականների միավորվում են մեկ «Վիրտուալ կրպակ»-ի մեջ։

Թարմացված Safari Reader-ը ցուցադրում է վեբ-նյութերն առանց գովազդների և ավելորդ դետալների։ iCloud-ի միջոցով հնարավոր է թարմացնել լուսանկարները բոլոր iOS սարքավորումներից։

iPhone 4S-ը կթողարկվի 16Գբ, 32Գբ և 64Գբ տարբերակներով՝ համապատասխան 199, 299 և 399 դոլար արժողությամբ (բջջային օպերատորի հետ 2 տարի պայմանագիր կնքելու դեպքում)։ Նախնական պատվերները հնարավոր է կատարել հոկտեմբերի 7-ից։ iPhone 4S-ը հոկտեմբերի 14-ից հասանելի կլինի ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում. Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում։ Հոկտմեբերի 28-ից այն հասանելի կլինի ևս 22 երկրում։

Apple-ի ակցիաների արժեքը շնորհանդեսի ժամանակ ընկել է 3,5%-ով ըստ Bloomberg-ի հաշվարկների։ Ներդրողները սպասում էին, որ Apple-ը կներկայացնի նոր iPhone 5-ը, ոչ թե iPhone 4-ի նոր տարբերակը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---