Նաբիհ Բերրի. Լիբանանահայ համայնքը յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում երկու պետությունների միջեւ![]() 5 հոկտեմբերի 2011 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երեւանում գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու բարեկամ երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: ԱԳ նախարարը նշեց նաեւ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ իրավապայմանագրային ընդգրկուն դաշտի առկայությունը` որակելով այն որպես երրկողմ մշտապես զարգացող հարաբերությունների գրավական: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, առեւտրատնտեսական բնույթի մի շարք հարցերի:Երկուստեք առանձնակիորեն ընդգծվեց միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը միջպետական հարաբերությունների զարգացման համար: ՆաբիհԲերրին նշեց, որ լիբանանահայ համայնքը կարեւոր դեր է կատարում երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում եւ յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում երկու պետությունների միջեւ: Զրուցակիցները քննարկեցին միջինարեւելյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |