«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի առևտրի ֆինանսավորման ոլորտում գլխավոր մրցանակին է արժանացել ARAY ընկերությունը

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի առևտրի ֆինանսավորման ոլորտում գլխավոր մրցանակին է արժանացել ARAY ընկերությունը

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գրասենյակում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ առևտրի ֆինանսավորման ծառայությունների երկրորդ` 2010 թվականի Լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Գլխավոր մրցանակը հանձնվեց ARAY ընկերությանը, իսկ Նորեկ հաճախորդ մրցանակին արժանացավ Mancho Group-ը: Karcomauto Group ընկերությունն արժանացավ Գլխավոր գործադիր տնօրենի մրցանակին, Lia-K Group-ը ստացավ Լավագույն Հաճախորդ ` Միջազգային առևտրի մրցանակը, «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացավ Լավագույն Հաճախորդ` Նորարարական առևտրի մրցանակին:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրի ֆինանսավորման կարևորագույն նպատակներից է ավելի քիչ ծախսերով բարձրորակ ծառայությունների տրամադրումը: Առևտրի ֆինանսավորման բաժինը մնում է ողջ աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը, և Հայաստանը այս առումով լավ հնարավորություններ ունի իր ավանդը բերելու Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հետագա հաջողություններին: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 40 տոկոսը, ինչը բարձր ցուցանիշ է, սակայն սահմանափակվել այս ձեռքբերումով բանկը չի պատրաստվում: Իրականում մեզ հետաքրքրում են բոլոր այն բիզնեսները, որոնց գործունեությունը հատում է Հայաստանի սահմանները», - նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Իր հերթին բանկի առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանն ասաց, որ 2011թ. երրորդ եռամսյակում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» ապահովել է 25 տոկոս աճ առևտրի ֆինանսավորման ոլորտում ծառայությունների տրամադրման գծով՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում մեծ մասը բաժին է ընկնում ակրեդիտիվիներին՝ աճը 33 տոկոս և բանկային երաշխիքներին՝ 16 տոկոս: Իսկ բանկի պորտֆելը առևտրի ֆինանսավորման ոլորտում տարեվերջին կհասնի շուրջ 20 մլրդ դրամի:

Միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը լինելու` Էյչ-Էս-Բի-Սի-ի ռազմավարությանը համապատասխան, այս տարի, շնորհիվ Հայաստանում բանկի ներկայությանը, Էյչ-Էս-Բի-Սի-ի շուրջ 4 տասնյակ հաճախորդների հնարավորություն ընձեռվեց մասնակցել Եվրոպական բիզնես մրցանակաբաշխությանը, նրանցից 3-ը ընտրվել են որպես Հայաստանը ներկայացնող բիզնեսներ և արժանացել «Պատվո Ժապավեն»-ի «Նախագահի Ընտրություն» անվանակարգում:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդներին նաև հնարավորություն է ընձեռվել մասնակցել համաեվրոպական համաժողովներին. մեկ հաճախորդ մասնակցել է հունիսին Շանհայում կայացած «Առևտրի Փոխանակմանը» և երկուսը հաջորդ շաբաթ կմեկնեն Համբուրգ` մասնակցելու «Առևտրի Գագաթնաժողովին»:

4  05.10.11 - HSBC բանկում տեղի ունեցավ լավագույն գործընկեր մրցանակաբաշխությունը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---