Մուսֆաթա Ջասեմ ալ Շամալի. Իրան-Հայաստան երկաթուղին կծառայի ինչպես Հայաստանի բարօրությանը, այնպես էլ Քուվեյթի![]() 5 հոկտեմբերի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Քուվեյթը մտադիր է մասնակցել Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրագործմանը, այդ մասին Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Քուվեյթի ֆինանսների նախարար Մուսթաֆա Ջասեմ ալ Շամալին: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Քուվեյթը դառնա Հայաստանում իրագործվող ծրագրերի մասը: Մեր երկիրն ուշադրություն է դարձնում տրանսպորտի ոլորտին, իսկ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը ծառայելու է Հայաստանի և Քուվեյթի բարօրությանը»,- նշել է նա: Իր հերթին Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագծից բացի Քուվեյթը շահագրգռված է նաև ենթակառուցվածքային նախագծերում, մասնավորապես, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեջ: Երևանում հոկտեմբերի 5-ին կայացավ Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի համանախագահությամբ: Նիստում քննարկվեցին տնտեսական, առևտրի, ներդրումների, գիտատեխնիկական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, կարևորվեց առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Արձանագրվեց, որ վերջին շրջանում երկկողմ շփումների ակտիվացում է նկատվում, ինչին նպաստել են բարձր մակարդակով փոխայցելությունները, ինչպես նաև Քուվեյթում Հայաստանի դեսպանատան բացումը: Նշվեց, որ առաջիկայում Հայաստանում Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը կարևոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |