Անի Ամիրաղյանը մի շարք հաղթանակներ է տարել Futures դասի երևանյան մրցաշարում![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում է Վիվա-Սել ՄՏՍ-ի հովանավորությամբ Futures դասի կանանց մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը 25 հազար դոլար է: Հայաստանի հավաքականի առաջին համար Անի Ամիրաղյանն առաջին փուլում հանդիպել է Սլովակիայի ներկայացուցիչ Զուզանա Լուխանովայի հետ և հաղթել է 6:1, 6:4 հաշվով, իսկ զուգախաղերում վրաստանցի Նատիա Գեգիայի հետ առաջին փուլում 6։3, 6։3 հաշվով հաղթել է Բերմետ Դուվանաևա - Իննա Վոլկովիչ զույգին։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ամիրաղյանն ասել է, որ կաշխատի լավ հանդես գալ մրցաշարում և հասնել երզրափակիչ: «Լավ է, որ Հայաստանում նման խոշոր մրցաշարեր են կազմակերպվում: Հայ թենիսիստուհիները հնարավորություն են ստանում առանց ծախսերի մասնակցել մրցաշարին, միավորներ վաստակել ու բարելավել դիրքը համաշխարհային վարկանիշում»,-ասել է նա: Այս մրցաշարից հետո Անի Ամիրաղյանը հոկտեմբերի 10-16 կմասնակցի մեկ այլ երևանյան մրցաշարի՝ Play City Cup, որի մրցանակային հիմնադրամն է 10 հազար դոլար: Այնուհետև Ամիրաղյանը կհանգստանա, քանի որ, ըստ նրա, մասնակցել է շատ մրցաշարերի և հարկավոր է վերականգնել ուժերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |