Իրանն առաջիկայում նախատեսում է արտահանել «Իրան-140» տիպի 6 մարդատար ինքնաթիռներ

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիկայում նախատեսում է արտահանել 6 մարդատար ինքնաթիռներ՝ «Իրան-140»: Այդ մասին հաղորդում է Ուկրինֆորմը, մեջբերելով Իրանի Ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Մանուչեր Մանթեքիի հայտարարությունը` տարածված IRNA գործակալության կողմից:

«Այս առումով մի շարք երկրների հետ անցկացվել են բանակցություններ, և մենք վերջնական պայմանավորվածության ենք հանգել մեկ պետության հետ»,- ասել է Մանթեքին: Առաջին փուլում Իրանը մատակարարելու է 6 ինքնաթիռներ, երկրորդ փուլում` 30-ից ոչ պակաս:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---