Պարգևատրվել են «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի մրցույթ-փառատոնի 38 հեղինակներ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման մասին: Ցուցահանդեսին ներկայացված 243 նկարներից 38 աշխատանքի հեղինակները ստացան նվերներ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «ԱրմենՏել»-ի կողմից:

Արդեն երկրորդ տարին է, ինչ մրցույթ-փառատոնը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` «ԱրմենՏել»-ի աջակցությամբ:

Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին ներկայացվել է շուրջ 1000 աշխատանք աշխարհի 18 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Իսպանիա, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆրանսիա, Քուվեյթ), Արցախից և Հայաստանից: Մրցույթի առաջին փուլից հետո 243 լավագույն նկարներ ցուցադրվել են Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում:

«Գլոբալիզացիայի դարաշրջանում միայն կրթական համակարգը չի կարող ապահովել երիտասարդ սերնդի արդյունավետ դաստիարակությունը: Այն բազմակողմանի և բարդ գործընթաց է և այստեղ չափազանց կարևոր է տարբեր կառույցների ներգրավվածությունը: Մրցույթ-փառատոնը հետապնդում է մեկ ընդհանուր նպատակ` կրթել արժանի սերունդ, որն էլ հետագայում կդառնա պայծառ ապագա կերտելու գրավականն ու երաշխիքը», - նշեց «ԱրմենՏել» -ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Լույս է տեսնելու նաև կատալոգ, որում կներառվեն մրցույթի երկրորդ փուլ անցած լավագույն աշխատանքները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---