Անդրանիկ Հակոբյանին չհաջողվեց դուրս գալ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Անդրանիկ Հակոբյանին չհաջողվեց դուրս գալ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Անդրանիկ Հակոբյանը հանդես եկավ Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության ¼ եզրափակչում:

Մինչև 75 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի գավաթակիրը մրցեց ռումինացի Բոգդան Ջուրատոնիի հետ:

Հայ բռնցքամարտիկն առաջին ռաունդը շատ ակտիվ սկսեց, բազմաթիվ հարվածներ հասցրեց մրցակցին: Չնայած դրան, մրցավարներն առաջին ռաունդում տվեցին հավասար քանակությամբ միավորներ` 6:6:

Երկրորդ ռաունդում մեկ միավորի առավելությամբ հաղթեց ռումինացի բռնցքամարտիկը` 7:6: Որոշիչ երրորդ ռաունդում Հակոբյանը շատ վստահ հանդես եկավ, բամզաթիվ հարվածներ հասցրեց, բայց մրցավարների որոշմամբ 21:17 հաշվով հաղթեց Ջուրատոնին:

Չնայած դրան` հայ բռնցքամարտիկին հաջողվեց նվաճել Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---