Ահմադինեժադը զգուշացնում է. Թուրքիան սխալ գործեց՝ թույլ տալով իր տարածքում ԵվրոՀՀՊ տեղադրումը![]() 5 հոկտեմբերի 2011 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քննադատել է Թուրքիայի իշխանություններին իր տարածքում ՆԱՏՕ-ի ԵվրոՀՀՊ ռադարի տեղադրման որոշման համար: »Այդ ռադարը նախատեսված է սիոնիստական ռեժիմի պաշտպանության համար: Իսրայելին ուղղակի երաշխիքներ են պետք, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում, մեր հրթիռները չեն հասնի գրավյալ տարածքներ»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ Ահմադինեժադի, Թուրքիան սխալ գործեց՝ թույլ տալով իր տարածքում ԵվրոՀՀՊ տեղադրումը: ՆԱՏՕ-ն պնդում է, որ ռադարը պաշտպանելու է երկինքը բալիստիկ հրթիռներից, որոնք կարող են թողարկվել մերձավորարևելյան տարածաշրջանից, առաջին հերթին՝ Իրանից: Դա է հուշում նաև ռադարի տեղակայման վայրը՝ Իրանի սահմանից 500 կմ այն կողմ: Թուրքիայի տարածքում ռադարի տեղակայման մասին հուշագիրը ստորագրվեց սեպտեմբերի 14-ին: Ակնկալվում է, որ այն կտեղադրվի Թուրքիայի Մալաթիա նահանգում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |