Էրդողան. Անկարան փորձելու է հասնել Սիրիայի դեմ պատժամիջոցների ընդունմանը![]() 5 հոկտեմբերի 2011 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Անկարան փորձելու է հասնել Սիրիայի դեմ պատժամիջոցների ընդունմանը, անգամ չնայած նրան, որ Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի խոսքով` վետոն չի կանգնեցնի Թուրքիային և մյուս երկրներին, այդ թվում ԵՄ-ին, որոնք ձգտում են պատժամիջոցներ սահմանել Դամասկոսի նկատմամբ»: Անկարան արդեն ինքնուրույն էմբարգո է ներմուծել Սիրիա զենքի մատակարարման վրա: Բացի դրանից, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում, որի մասին ինքը կհայտարարի այս շաբաթվա ավարտին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել են վետոյի իրավունքից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Սիրիայի դեմ բանաձևի ընդունումը, որը պատժամիջոցներ է նախատեսում այդ երկրում իշխանության կողմից ընդդիմության հանդեպ ճնշումները շարունակելու դեպքում: Նախագիծը պատրաստել էին Ֆրանսիան, Գերմանիան, Պորտուգալիան և Մեծ Բրիտանիան: Բանաձևի օգտին քվեարկել է ինը երկիր, երկուսը դեմ են քվեարկել, չորսը ձեռնպահ են մնացել քվեարկությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |