ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախված է Իսրայելից, գտնում է հայ փորձագետը![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախված է Իսրայելից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, Իսրայելի ու Թուրքիայի միջև լարվածության պատճառով ԱՄՆ-ում հրեական լոբբիստական կազմակերպությունների ճնշման տակ ԱՄՆ-ն կարող է փոխել քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ընդ որում, նա նշել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունների զարգացումը մեծապես նույնպես կախված է հրեական լոբբիստական կազմակերպություններից: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան հեռու է պատրաստ գնալ Իսրայելը՝ չէ որ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Թուրքիայի ու ԱՄՆ հարաբերությունները կտրուկ կվատթարանան»,-ասել է փորձագետը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Սաֆրաստյանը նշել է, որ քանի որ այս պահի դրությամբ Անկարայի համար գերակա խնդիր է մնում Սիրիան ու Մերձավոր Արևելքը, երկիրը պատրաստ չէ որևէ նախաձեռնությունների հայ-թուրքական հարցում: Սակայն, նշել է նա, տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացման հետ, չի բացառվում, որ Անկարայի քաղաքականությունն այդ ուղղությամբ ավելի ագրեսիվ դառնա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |