Սուսաննա Չախոյանը հաջողությամբ է ելույթ ունեցել օպերային արվեստի «Զոլոտայա կոռոնա» միջազգային փառատոնում

Սուսաննա Չախոյանը հաջողությամբ է ելույթ ունեցել օպերային արվեստի «Զոլոտայա կոռոնա» միջազգային փառատոնում

PanARMENIAN.Net - Դոնեցկում տեղի ունեցած օպերային արվեստի «Զոլոտայա կոռոնա» VIII միջազգային փառատոնում մեծ հաջողությամբ է հանդես եկել Ուկրաինայի ազգային օպերայի մեներգչուհի Սուսաննա Չախոյանը «Ռիգոլետտո» օպերայում:

Ալկամոյի (Իտալիա) վոկալիստների միջազգային մրցույթից հետո քննադատները նրան անվանում են «Վերդիի լավագույն կատարող»: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, Սուսաննան արժանացավ հեղինակավոր երկրորդ մրցանակին:

Սուսաննա Չախոյանը հայտնի պրիմա Եվգենիա Միրոշնիչենկոյի աշակերտուհին է և իր առաջին մենահամերգը հոկտեմբերի 27-ին (որդու ծննդյան հետ կապված ընդմիջումից հետո) Չախոյանը կնվիրի իր ուսուցչին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---