Հրադադարի հերթական խախտման արդյունքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Յուրի Սարգսյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին` ժամը 17.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները "АК", "СВД", "Սև նետ", "Իստիգլալ", "ПК", "ДШК" զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 900 կրակոց: Բացի առաջնագծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից հակառակորդի օդային տարածքում նաև արձանագրվել են մարտական օդուժի ուսումնավարժական թռիչքներ: Չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |