Թուրքիան ցանկանում է, որպեսզի «Սիրիայի կառավարությունն ականջ դնի ժողովրդի պահանջին»

Թուրքիան ցանկանում է, որպեսզի «Սիրիայի կառավարությունն ականջ դնի ժողովրդի պահանջին»

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն CHP ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո մեկնաբանել է իրադրությունը Սիրիայում:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Սիրիայի հետ ցանկալի համաձայնագիրը ձեռք չի բերվել. «Իրադրությունը Սիրիայում շատ ծանր է: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի իրադրությունը Սիրիայում չհասներ ներկայիս սահմանին: Սիրիական կառավարությունը պետք է բարեփոխումներ իրականացնի: Մենք չենք կարող անմասն մնալ այդ երկրում կատարվող իրադարձություններին: Ուզում ենք, որպեսզի Սիրիայի կառավարությունն ականջ դնի ժողովրդի պահանջին»,- հայտնել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---