Հիլարի Քլինթոն. Ռուսաստանը և Չինաստանը ստիպված կլինեն բացատրություն տալ սիրիացի ժողովրդին![]() 6 հոկտեմբերի 2011 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի կատարել իր ուղղակի պարտավորութունները, և որ Ռուսաստանն ու Չինաստանը ստիպված են բացատրություն տալ սիրիացի ժողովրդին և նրանց, «ովքեր պայքարում են մարդու իրավունքների ազատության և իրավունքների համար», թե ինչու են արգելափակել փաստաթղթի ընդունումը: «Երկրները, որոնք շարունակում են Բաշար Ասադի ռեժիմին զենք մատակարարել, որոնցից կրակում են անմեղ մարդկանց, պետք է մտածեն, թե ինչ են անում»,- ասել է Քլինթոնը: Այդ երկրները սխալ դիրքորոշում են գրավել պատմության տեսանկյունից: Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել են վետոյի իրավունքից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Սիրիայի դեմ բանաձևի ընդունումը, որը պատժամիջոցներ է նախատեսում այդ երկրում իշխանության կողմից ընդդիմության հանդեպ ճնշումները շարունակելու դեպքում: Բանաձևի օգտին քվեարկել է 9 երկիր, չորսը ձեռնպահ են մնացել քվեարկությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ՄԱԿ ԱԽ 15 անդամ երկրներից վետոյի իրավունք ունեն հինգ մշտական անդամները` Ռուսաստանն ու Չինաստանը ներառյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |