Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը և Առաջին հիփոթեքային ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր![]() 7 հոկտեմբերի 2011 - 13:04 AMT PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի հետ` վերջինիս հիփոթեքային վարկերի մի մասը վերաֆինանսավորելու վերաբերյալ: Այն հաճախորդները, ում վարկը ներառվելու է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կողմից վերաֆինանսավորվող փաթեթում, անհատապես կտեղեկացվեն այդ մասին նախօրոք: «Առաջին Հիփոթեքային Ընկերության» վարկառու հաճախորդները տվյալ գործարքի արդյունքում որևէ նշանակալի փոփոխություն չեն նկատի, քանի որ, համաձայն հուշագրի, վերաֆինանսավորվող վարկերի փաստացի տոկոսադրույքները կմնան անփոփոխ: «Չափազանց կարևորում ենք Էյչ-Էս-Բի-Սի-ի նման հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատության հետ համագործակցության խորացման հնարավորությունը: Կարծում ենք, սա կարող է դառնալ միջոցների ներգրավման այլընտրանքային մի աղբյուր, որը կարող է էլ ավելի բարելավել մեր ընկերության ֆինանսական ցուցանիշները», - փաստեց «Առաջին Հիփոթեքային Ընկերության» գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Աթանեսյանը: «Ի հավելումն բանկի կողմից առաջարկվող վարկային ծառայությունների, մենք պատրաստ ենք քննարկել «Առաջին Հիփոթեքային Ընկերության»` բանկի պահանջներին համապատասխանող բոլոր վարկային հայտերի վերաֆինանսավորման հարցը», - նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդներին տրամադրված համախառն վարկերը աճել են 6% ` կազմելով 91 միլիարդ ՀՀ դրամ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |