Ադրբեջանը «համաձայն չէ» Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահի արտահայտությունների հետ

Ադրբեջանը «համաձայն չէ» Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահի արտահայտությունների հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը համաձայն չէ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի արտահայտությունների հետ Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական սահմանի բացման մասին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: «Այդ հարցերից յուրաքանչյուրը միջազգային քաղաքականության առանձին ասպեկտ է: Ադրբեջանը միշտ պաշտպանել է Թուրքիայի շահերը ինչպես Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, այնպես էլ միջազգային հարցերում»,- ասել է նա և հավելել, որ Բաքուն չի կիսում Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը, այդ թվում` Սարկոզիի արտահայտությունները Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական սահմանի բացման մասին:

Նախօրեին Երևանում Սարկոզին հայտարարել է, որ «եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում կընդունի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---