Բաքվում գտնում են, որ Սարկոզիի այցը Հարավային Կովկաս կարագացնի ղարաբաղյան կարգավորումը![]() PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն գտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը Հարավային Կովկաս կարագացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Կարծում եմ, որ Ֆրանսիայի նախագահի այցը Հարավային Կովկաս, այդ թվում Ադրբեջան, մեծ նշանակություն ունի: Այն կարևորվում է, առաջին հերթին, նրանով, որ Ֆրանսիան ՄԽ համանախագահներից մեկն է ու պետություն է, որն անմիջապես զբաղվում է ղարաբաղյան կարգավորմամբ»,-ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը: Ըստ նրա, Սարկոզիի այցը տարածաշրջան, Երևանում արված հայտարարությունները, առանձնակի ներդրում կլինեն Հարավային Կովկասում առաջիկա խաղաղ գործընթացում: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հարավային Կովկասում է գտնվում տարածաշրջանային այցով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |