Երևանում հանդիսավոր պայմաններում բացվել է Ռուսական գրքի տունը![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Հայաստանի կառավարության, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների աշխատակազմերի, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների, ինչպես նաև ականավոր հասարակական գործիչների մասնակցությամբ Երևանում հանդիսավոր կերպով բացվեց Ռուսական գրքի տունը: Երկհարկանի խանութում ներկայացված է 5000 անուն գիրք ռուսերեն լեզվով: Բացի այդ, Ռուսական գրքի տունը կոչված է զբաղվելու լայնածավալ հասարակական-մշակութային գործունեությամբ: Այդպես, հաջորդ ամսվանից կհրատարակվի «Հայաստանի ռուսական աշխարհը» ամսագիրը, որտեղ կլուսաբանվեն ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պահպանման հետ կապված հարցեր: Հրապարակախոսական հոդվածներում գործուն առաջարկներ կարվեն այս կամ այն իրավիճակը շտկելու վերաբերյալ: Հատուկ բաժին նվիրված կլինի Հայաստանում ռուս հայրենակիցների կյանքին, նրանց հուզող հարցերին: Ռուսական գրքի տանը կից հետագայում կգործի նաև բանավեճի ակումբ ու «Ռուսաստան» հասարակական մամուլի կենտրոնը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |