Ռուսաստանն ու Իռլանդիան արտագնա խաղերում հաղթել են Սլովակիային ու Անդորրային![]() 8 հոկտեմբերի 2011 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի հանդեպ Հայաստանի վստահ ու ոգեշնչող հաղթանակից հետո, Ժիլինայում խաղացին Սլովակիայի ու Ռուսաստանի հավաքականները: Վլադիմիր Վայսի սաներին միայն հաղթանակ էր պետք, պայքարելու համար Եվրո-2012 ուղեգրի համար, իսկ Դիկ Ադվոկատի թիմը, որը ձգտում է ամրագրվել խմբի առաջին տեղում, նույնպես հաղթանակի համար էր պայքարում: Խաղի ելքը որոշեց Ալան Ձագոևի իրացրած միակ գոլը, որը նա խփեց 71-րդ րոպեին: Ռուսները հաղթանակի հասան, թեև այնքան էլ տպավորիչ չէր նրանց խաղը և երաշխավորեցին իրենց մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը: Ռուսաստանն ունի 20 միավոր և վերջին հանդիպումը կանցկացնի խմբի աուտսայդեր Անդորրայի հետ, որն առանց միավորների եզրափակում է խումբը: Արտագնա խաղում հաջողության հասան նաև իռլանդացիները, որոնք 2:0 հաշվով հաղթեցին Անդորրային: Իռլանդիան ունի 18 միավոր, Հայաստանը զիջում է մեկ միավորով, և ընտրական փուլի վերջին խաղում, որտեղ կորոշվի խմբից դուրս գալու ճակատագիրը, հոկտեմբերի 11-ին կխաղան Իռլանդիան ու Հայաստանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |