Մենուա Սողոմոնյան. Սարկոզիի հայտարարությունները Ցեղասպանության մասին ուղղված են Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ![]() 8 հոկտեմբերի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան կարող է ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ուղղված են Ֆրանսիայի պետական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայերի իրավունքների ու շահերի պաշտպանությանը: «Սա սթափեցնող քայլ է ժխտողական քաղաքականություն վարող Թուրքիայի համար»,-ասել է քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Սողոմոնյանը կոչ է արել հայկական ԶԼՄ-ներին չպայմանավորել Սարկոզիի հայտարարությունը միայն ֆրանսահայերի աջակցությունը ստանալու ձգտումով, թեև չի բացառել նաև այդ գործոնը: Նա նաև նշել է, որ հայերը Ֆրանսիայի քաղաքացիներ են և նրանցից շատերը հստակ կողմնորոշում ունեն ընտրությունների հարցում: Ինչ վերաբերում է ֆրանս-թուրքական հարաբերությունների հնարավոր վատթարացմանը, ապա, ըստ քաղաքագետի, Սարկոզիի հայտարարությունները կարող են անդրադառնալ երկու երկրների քաղաքական շփումների վրա,սակայն, հազիվ թե անդրադառնան տնտեսական համագործակցության վրա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |