Գերմանացիները Հունաստանին առաջարկում են մասամբ հրաժարվել ինքնիշխանությունից10 հոկտեմբերի 2011 - 09:08 AMT PanARMENIAN.Net - Սնանկությունից խուսափելու համար Հունաստանը պետք է մասամբ հրաժարվի ազգային ինքնիշխանությունից: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին հունական մամուլին է հայտնել Գերմանիայի ստորին խորհրդարանի փոխխոսնակ, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կառավարող պահպանողական կուսակցության անդամ Միխաէլ Ֆուկսը: «Հունաստանին երկու քայլ է բաժանում սնանկությունից, իսկ մենք մեր հերթին համաձայն չենք մշտապես ներողամտություն ցուցաբերել: Հետևաբար, որպեսզի պարտքերը մասամբ մարված համարվեն, Աթենքը պետք է գոնե ժամանակավորապես հրաժարվի որևէ բանից, օրինակ` ազգային ինքնիշխանության որոշակի բաժնից»,- հայտնել է նա: Ֆուկսը գտնում է, որ պարտքային ճգնաժամի լիկվիդացման համար վարկատուները ստիպված կլինեն Հունաստանին ներել պարտքերի առնվազն 50%-ը: Այս իմաստով Ֆուկսը գտնում է, որ Հունաստանն ավելի լավ է եվրագոտու սահմաններից դուրս գոյատևի: «Ես վստահ չեմ, որ անդամակցությունը Եվրամիությանը լավագույն երկարաժամկետ լուծումն է երկրին մրցունակությունն ու ֆինանսական շուկաներում վստահությունը վերադարձնելու համար»,- հավելել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |