Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական գործողություն է կանխվել10 հոկտեմբերի 2011 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ստաբուլում անվտանգության ուժերը ձերբակալել են մի մարդու, որը մտադիր էր ահաբեկչական գործողություն իրականացնել Ստամբուլի կենտրոնում, գրում է «Սաբահ» թերթը: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է երկու ինքնաշեն ռումբ: Անցած շաբաթ թուրքական անվտանգության ուժերը բերման են ենթարկել ՔԱԿ անդամների, որոնց կասկածում են այդ կուսակցությանը սատարող գործողությունների կազմակերպման մեջ: Ավելի վաղ, սեպտեմբերի 22-ին, ՔԱԿ մարտական թևը, «Քրդստանի ազատագրման բազեներ» ծայրահեղական խմբավորումը ստանձնեց Անկարայում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի արդյունքում երեք մարդ զոհվեց, ևս 34-ը վիրավորվեցին: Վերջերս Թուրքիան ակտիվացրել է պայքարը ահաբեկչության դեմ: Թուրքիայի ՌՕՈւ-ն հարվածներ է հասնցնում Իրաքի հյուսիսում գտնվող քուրդ անջատողականների դիրքերին: Ավիահարվածները վերսկսվեցին օգոստոսի 17-ին Թուրքիայի հարավ-արևելքում գրոհայինների ձեռնարկած հարձակումից հետո, որի արդյունքում 9 թուրք զինվորական է սպանվել: Դա Թուրքիայի առաջին հարվածներն էին Իրաքի հյուսիսում ավելի քան մեկ տարվա ընթացքում: Թուրքիայի հակամարտությունը ՔԱԿ-ի հետ, որը պայքարում է անկախ Քրդստանի ստեղծման համար, շարունակվում է արդեն 25 տարի, այն խլել է շուրջ 40 հազար կյանք: ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի ու Եվրամիության կողմից, որին Անկարան ձգտում է անդամակցել որպես լիիրավ անդամ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |