Հայաստանի սամբոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայաստանի սամբոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելու է Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով:

Հավաքականների մարզիչներն են Հայկ Ավետիսյանը, Աղասի Գալստյանը, գլխավոր մարզիչը՝ Վովիկ Խոջայանը, PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում:

Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Մեր պատանի և երիտասարդ սամբիստները 2011թ. ապրիլի 14-18-ը Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել էին 5 բրոնզե և 2 արծաթե մեդալ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---