Դավիթ Հարությունյան. Երկխոսությունն անիմաստ է, եթե դրա նպատակը միայն ՀԱԿ-ի վերջնագրի ներկայացումն է![]() 11 հոկտեմբերի 2011 - 09:11 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ քաղաքական երկխոսության գործընթացի շրջանակում բանակցություններում իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Դավիթ Հարությունյանը PanARMENIAN.Net ին մեկնաբանել է երկխոսության վերսկսման հեռանկարները: «Երկխոսությունը կարևոր է, սակայն այն պահանջը, որն առաջադրվում է (նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը), դարձյալ վերջնագրերի լեզվով է»,- նշել է նա: Հարությունյանն ընդգծել է, որ երկխոսությունն անիմաստ է, եթե դրա նպատակը միայն ՀԱԿ-ի վերջնագրի ներկայացումն է: «Մենք դեմ չենք երկխոսությանը, բայց միայն եթե երկու կողմերը գնահատում և կարևորում են դա»,- նշել է Հարությունյանը` հավելելով, որ ինքն այդպիսի տպավորություն հիմա չունի: Սկսած սեպտեմբերի 30-ից` ընդդիմության հանրահավաքները շուրջօրյա ակցիաների են վերաճել: Այս որոշումից հետո հավաքվածները սկսել են Ազատության հրապարակում վրաններ ամրացնել: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խոչընդոտում ցուցարարների ազատ ելումուտին հրապարակ: ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում հավաքվածներին հաղորդել է, որ շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցերը կշարունակվեն 7 օր, այնուհետև կընդունվի որոշում դրանց շարունակման կամ դադարեցման մասին: Հոկտեմբերի 8-ին Հայ ազգային կոնգրեսն ավարտեց իր բողոքի ակցիան և 18 կետից բաղկացած ընդհանրացնող բանաձև ընդունեց: Անդրադառնալով երկխոսությունը շարունակելու հարցին և հիշեցնելով, որ Կոնգրեսը դա անիմաստ է համարում և նախաձեռնությունն իշխանություններին է թողել, ՀԱԿ-ն իր բանաձևում ընդգծում է, որ հոկտեմբերի 8-ից ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսը կդառնա Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում Հայ ազգային կոնգրեսը կներկայացնի իր հետագա գործունեության ծրագիրն ու կոնկրետ անելիքները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |