Տրապատոնի. Հայաստանի հետ խաղում մենք պետք է անենք այն, ինչ ցանկանում ենք անել![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին վստահություն է հայտնել, որ իր սաները կկարողանան հասնել ցանկալի արդյունքի Եվրո-2012 ընտրական փուլի Հայաստանի հետ եզրափակիչ խաղում: Նա նշել է,որ ցանկացած ելք, պարտությունից բացի, թույլ կտա իռլանդացիներին գրավել առնվազն երկրորդ տեղը ընտրական խմբում: «Մենք այս խաղում պետք է անենք այն, ինչ ցանկանում ենք: Մեր թիմի համար սա լավ հնարավորություն է ապացուցելու համար սեփական հասունությունը, և մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի և միայն այսօրվա արդյունքը նշանակություն ունի»,-Տրապատոնիի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Եվրո-2012-ի Իռլանդիա-Հայաստան ընտրական խաղը տեղի կունենա օգոստոսի 11-ին Երևանի ժամանակով 22:45-ին «Ավիվա» մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |