Մահմուդ Աբբասը պատրաստ է «ցանկացած պահի» բանակցություններ սկսել Իսրայելի հետ![]() 11 հոկտեմբերի 2011 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է թե պատրաստ է «ցանկացած պահի» բանակցություններ սկսել Իսրայելի հետ, հայտնում է Agence France-Presse-ը, հղում անելով Պաղեստինի առաջնորդին, որն այցով գտնվում է Կոլումբիայում: Ավելի վաղ ասվել է, որ Իսրայելն ընդունել է Պաղեստինի հետ բանակցությունների վերսկսման մասին Մերձավորարևելյան կարգավորման քառյակի (ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ և ԵՄ) առաջարկը: Երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հայտնել է ԵՄ ԱԳ գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնին, որ «երջանիկ կլինի» հանդիպել Աբբասի հետ ցանկացած ժամանակ: Մինչդեռ, գործակալությունը նշում է, որ Իսրայելի համաձայնությունը հաիզվ թե վերաճի որևէ կոնկրետ պայմանավորվածության: Բանակցությունների սեղանի մոտ վերադառնալու առաջարկը հնչեց Իսրայելի ու Պաղեստինի հարաբերությունների սրման ֆոնի վրա, որի պատճառը Պաղեստինի կողմից ՄԱԿ-ի ճանաչմանը հասնելու փորձերն են: Սեպտեմբերի վերջում Աբբասը պաշտոնական հայտ է ներկայացրել ՄԱԿ ԱԽ-ին Պաղեստինի պետությունը 1967թ, սահմաններում ճանաչելու վերաբերյալ: Աբբասի այցը Կոլումբիա Լատինական Ամերիկայով նրա շրջագայության փուլերից մեկն է, որի նպատակն է ստանալ այդ երկրների աջակցությունը ՄԱԿ-ում քվեարկությունից առաջ: Հայտին դեմ են ԱՄՆ-ն ու Իսրայելը, որոնք պնդում են, որ Պաղեստինի ճակատագիրը պետք է որոշվի բացառապես Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |