Facebook-ը վերջապես թողարկել է iPad-ների համար պաշտոնական ծրագիրը![]() 11 հոկտեմբերի 2011 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը վերջապես թողարկել է երկար սպասված iPad-ների համար նախատեսված Facebook-ի պաշտոնական ծրագիրը։ Այն տալիս է նաև Farmville-ի պես սոցիալական խաղեր խաղալու հնարավորություն, հաղորդում է AppleInsider-ը։ Ծրագիրը պարունակում է հետևյալ հնարավորությունները՝ նկարները ավելի մեծ են, դրանք կարելի է հեշտությամբ թերթել իրական ֆոտոալբոմի պես։ Հեշտ է դարձել նաև դիտել ընկերների նկարները, թարմացումները։ Դե իսկ մեկ էջից մյուս էջ նավարկելն ընդամենը մեկ հպումով է։ Դյուրին է դարձել նաև նամակ ուղարկելը՝ առանց նամակների արկղ այցելելու օգտագործողը կարող է ընդամենը մեկ հպումով նամակ գրել և ուղարկել։ Ծրագիրը հնարավոր է ներբեռնել Apple-ի iTunes-ից և ծրագրի պաշտոնական կայքից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |