Samsung-ը թողարկել է Stratosphere 4G սմարթֆոնը գործարարների համար![]() 11 հոկտեմբերի 2011 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը թողարկել է 4G LTE Stratosphere սմարթֆոնը ամերիկյան բջջային օպերատոր Verizon-ի հետ համատեղ։ Stratosphere-ը QWERTY ստեղնաշար ունեցող հեռախոս է, գրում է Gadget Lab-ը։ Stratosphere-ը նախատեսված է գործարարների համար, բոլոր նրանց ովքեր օգտագործում են BlackBerry-ներ, սակայն ցանկանում են անցնել Android-ի։ Այս սմարթֆոնն ունի 4 դյույմ Super AMOLED էկրան, աշխատում է Android 2.3 Gingerbread տարբերակով և ունի 1 GHz պրոցեսոր։ Այն պարունակում է նաև B2B ծառայություններ։ Դիմացի տեսախցիկը 1,3 մեգապիքսել է, իսկ ետևինը՝ 5 մեգապիքսել։ Այն կարող է միանալ նաև Wi-Fi անլար ինտերնետ ցանցի։ Samsung Stratosphere-ը ԱՄՆ-ում հասանելի է լինելու հոկտեմբերի 13-ից ընդամենը 150 դոլարով Verizon –ի խանութներում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |