Իռլանդիա-Հայաստան խաղը մեծ էկրանով կհեռարձակվի Երևանի կենտրոնում![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Եվրո-2012 ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան խաղին բոլոր ցանկացողները կարող են հետևել Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանին: Facebook- ի իր էջում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել բոլորին միասին երկրպագել Հայաստանի հավաքականին: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կհեռարձակվի նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Իսկ ինտերնետում օնլայն ռեժիմով հնարավոր կլինի նայել watchliveonline.co.uk, timesoccer.com, tv-lin.com, allsport-live.ru կամ gooool.ru. կայքերում : Քաղաքի գրեթե բոլոր ակումբներն ու բարերը ևս կապահովեն խաղի հեռարձակումը: Քաղաքը կապրի ֆուտբոլով ու կերկրպագի Հայաստանի ազգային հավաքականին: Նման աժիոտաժ էր նաև Հայաստան-Մակեդոնիա խաղի ժամանակ, երբ հայ ֆուտբոլիստները 4:1 հաշվով ջախջախեցին Մակեդոնիայի թիմին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |