Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը նոր արտահերթ համագումար կանցկացնի ատենապետին ընտրելու համար![]() 11 հոկտեմբերի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) որոշել է հոկտեմբերի 15-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում անցկացնել ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Հանրապետական Պատգամավորական ժողովի (Համագումարի) 2-րդ նիստը, որպեսզի ատենապետ ընտրի: Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը, այդ մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Պեռեգիստրը հրաժարվել է գրանցել օգոստոսի 14-ին տեղի ունեցած ՀՌԱԿ արտահերթ համագումարում Էդուարդ Անտինյանի փոխարեն կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանին ընտրելու վերաբերյալ արդյունքները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ կուսակցությունը կարող էր բողոքարկել Պետռեգիստրի որոշումը դատարանում և ապացուցել այդ «պետկառույցի իրավաբանական սնանկությունը», սակայն որոշվել է բարի կամք դրսևորել և անցկացնել 19-րդ արտահերթ համագումարի 2-րդ նիստը: Օգոստոսին ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարում կուսակցության նոր ատենապետ ընտրվեց Հարություն Առաքելյանը: Համագումարում նախկին ատենապետ Էդուարդ Անտինյանը մեղադրվեց ապօրինի գործողություններ կատարելու մեջ և հեռացվեց կուսակցության շարքերից: Անտինյանն իր հերթին համագումարի կազմակերպիչներին մեղադրեց ապօրինի գործողությունների մեջ և դրա որոշումները չեղյալ է համարում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |