ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՉ ԱՅՆՔԱՆ ՆՈՐ, ՈՐՔԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ29 ապրիլի 2003 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի սկզբին հերթական հանդիպումը կանցկացնեն Փարիզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տռուբնիկովը: Նրա խոսքերով` հանդիպման ընթացքում կքննարկվեն ոչ այնքան նոր, որքան ձեւափոխված հին առաջարկություններ, որոնք ժամանակին առաջ էին քաշել համանախագահները: «Մենք արդեն բավականին երկար ճանապարհ ենք անցել եւ, գործնականում, աչքի ենք անցկացրել կարգավորման բոլոր տարբերակները` սկսած փաթեթայինից` վերջացրած փուլայինով», - նշել է փոխնախարարը, ավելացնելով, որ ներկայումս համանախագահներն ունեն բանաձեւի ուրվագիծ, որը կարող է հետաքրքրել ինչպես Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, այնպես էլ Ադրբեջանին: «Մենք այժմ ցանկանում ենք ինքներս մանրամասն ուսումնասիրել դրանք եւ այնուհետեւ առաջարկել այն երկու պետությունների ղեկավարներին», - հայտարարել է Վ. Տռուբնիկովը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |