Ամփոփվեց «Թանգարանների գիշեր» մրցույթը

Ամփոփվեց «Թանգարանների գիշեր» մրցույթը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահում, «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում կայացավ «Թանգարանների գիշեր» մրցույթի ամփոփիչ փուլը: Միջոցառմանը հրապարակվեցին ամենաշատ թանգարաններ այցելած 102 մարդկանց անունները, տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման արարողությունը. այցելուներին հանձնվեցին ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանների այցելության մեկ տարվա անվճար աբոնեմենտ` 1 անձի համար և հուշանվերներ:

Այցելուներին պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղական Արև Սամուելյանը:

Նա PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակում 2011 թվականին Հայաստանի թանգարաններ այցելել է շուրջ 800.000 մարդ, որը լավագույն ցուցանիշն է:

Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մայիսի 14-ին Հայաստանի թանգարաններում անցկացվել է «Թանգարանների գիշեր» «Գրավոր հիշողություն» խորագրով ակցիան, որի շրջանակներում` ի թիվս այլ միջոցառումների կազակերպվել է նաև «Թանգարանների գիշեր» մրցույթը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---