Հայաստանի համար վճռորոշ հանդիպման առաջին խաղակեսը դրամատիկ էր. հեռացում և ինքնագոլ![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դուրս եկավ «Ավիվա» մարզադաշտ Դուբլինում, հստակ գիտակցելով, որ անցկացնելու է ամենակարևոր հանդիպումը Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական փուլում: Երկու թիմերը որոշում են երկրորդ տեղի ճակատագիրը B խմբում և երկու հավաքականները առաջին իսկ րոպեներից գրոհեցին: 51 700 հոգանցող մարզադաշտում լսվում էին նաև Հայաստանի հավաքականի երկրպագուների ձայները, ովքեր Դուբլին էին ժամանել ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից: 12-րդ րոպեին Քևին Դոյլի հարվածից հետո գնդակը հայտնվեց Ռոման Բերեզովսկու մոտ: Իռալնդացիները աչքի էին ընկնում կոպիտ խաղով, և արդեն 13-րդ րոպեին, իսպանացի դատավոր Իտուրալդե Գոնսալեզը դեղին քարտ ցույց տվեց Սթիվեն Կելլիին: Խաղակեսի երկրորդ հատվածում իռլանդացիները սկսեցին պռեսինգի դիմել և վտանգավոր պահեր ստեղծել Հայաստանի դարպասի մոտ, իսկ 26-րդ րոպեին Գոնսալեզը հեռացրեց Հայաստանի փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, գտնելով, թե վերջինս ձեռքով է խաղացել տուգանային դաշտից դուրս: Վարդան Մինասյանը ստիպված էր Էդգար Մալաքյանի փոխարեն դաշտ դուրս հանել 20-ամյա դարպասապահ Արսեն Պետրոսյանին: Հայաստանի հավաքականը հայտնվեց շատ ծանր դրությունում: Սակայն տասը հոգով անգամ հայ ֆուտբոլիստները ձգտում էին արդյունքի հասնել: Ցավոք, առաջին խաղակեսի վերջում սեփական դարպասը գրավեց պաշտպան Վալերի Ալեքսանյանը: Արդյունքում առաջին կեսը ավարտվեց իռլանդացիների մինիմալ առավելությամբ՝ 1:0: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |