Հայտնի են դարձել Եվրո-2012 առաջնության եզրափակիչ փուլ անցած 11 հավաքականները12 հոկտեմբերի 2011 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին ավարտվեց Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլը: Իրենց խմբերում առաջին տեղերը զբաղեցրած հավաքականները միանգամից կմասնակցեն առաջնության եզրափակիչ խաղերին: Ուկրաինա ու Լեհաստան հաստատապես կմեկնեն Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Հունաստանի, Անգլիայի, Դանիայի ու Իսպանիայի հավաքականները: Իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը իրավունք ստացան մասնակցելու անցումային խաղերին: Անցումային խաղերի վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, իսկ խաղերը կանցնեն նոյեմբերի 11, 12 և 15-ին: Անցումային խաղերում կխաղան Թուրքիան, Իռլանդիան, Էստոնիան, Բոսնիան ու Հերցոգովինան, Խորվաթիան, Չերնոգորիան, Պորտուգալիան ու Չեխիան: Երկրորդ տեղը զբաղեցրած թիմերի թվում լավագույնը Շվեդիայի հավաքականն է, որը նույնպես կխաղա Եվրո-2010 եզրափակիչ փուլում: Եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կիևում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |