Գոնսալեսը կարգադրություն է ստացել Իռլանդիա-Հայաստան խաղում օգնել իռլանդացիների՞ն![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտնում է, որ երկուշաբթի օրը նրա գրասենյակ այցելել են Սլովակիայի ֆուտբոլի մի շարք պատասխանատու անձիք, որոնք հայտնել են, որ տիրապետում են Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային խաղի սպասվելիք դատավարության շուրջ կարևոր տեղեկատվության: Ըստ նրանց, կան կասկածներ, որ իսպանացի դատավոր Իտուռալդե Գոնսալեսը ստացել է կարգադրություն հանդիպումն այնպես վարելու, որ իռլանդացիներն անցնեն հաջորդ փուլ: Պատճառը բացատրվում էր նրանով, որ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտք է Իռլանդիայի հավաքականին 2010թ-ի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու ճանապարհին, Ֆրանսիայի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած անարդարության համար: Այդ խաղի ժամանակ ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին ակնհայտորեն ձեռքով խաղալուց հետո էր փոխանցում կատարել գոլի հեղինակ դարձաձ Վիլյամ Գալասին: Այս մասին Գրիգորյանը փորձել է տեղյակ պահել երեկվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, սակայն ապարդյուն, քանի որ նրանց բջջայիններն անջատված են եղել, PanARMENIAN.Net –ին հաղորդում է Գրիգորյանը: Իռլանդիա-Հայաստան հանդիպուման ժամանակ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Ռոման Բերեզովսկուն, մինչդեռ իռլանդացի հարձակվող Սայմոն Կոքսն ինքն էր ձեռքով խաղացել: Իռլանդացիները հաղթեցին 2:1 հաշվով և դուրս եկան խմբային փուլից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |