Հայաստանի գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել խաղողի մթերման գործընթացը![]() ![]() PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանում արտադրվել է 175 հազար տոննա խաղող 2010-ի 220 հազար տոննայի փոխարեն, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Ձեռքբերումների շարքում ցանկանում եմ նշել, որ այս խաղողի մթերումը կազմակերպվել էր շատ լավ մակարդակով»,- ասել է նա: Դրա հետ կապված` նախարարն ասել է, որ արդեն մթերվել է 106 հազար տոննա խաղող 2010-ի 134 հազար փոխարեն, միաժամանակ հավելել է, որ 1 կգ խաղողը մթերվել է 130 դրամով: Միայն Տավուշի մարզում խաղողը մթերվել է 1 կգ համար 120 դրամով: Կարապետյանը հավելել է, որ խաղողի, մրգի և բանջարեղենի մթերման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, այս տարի արտադրվել է 42 հազար տոննայով ավելի պտղատու կուլտուրաներ և 23 հազար տոննայով ավելի բանջարաբոստանային կուլտուրաներ, մնացած կուլտուրաների ծավալների արդյունքներն ավելի ուշ են ամփոփվելու: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |