Ֆելիքս Խաչատրյան. ՀԱԿ-ը հուսով է, որ իշխանությունները կլսեն ժողովրդի ձայնը ու կհեռանան![]() 12 հոկտեմբերի 2011 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Իր շուրջօրյա հանրահավաքներով Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ցույց տվեց իր ուժը, ինչպես նաև հասկացավ, որ դեռ շատ անելիք ունի հասնելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը: «Սպասենք, որ իշխանություններն ի վերջո կհասկանան ժողովրդի ու պետության վիճակն ու վճռական քայլերի կդիմեն»,-հավելել է նա: Խաչատրյանը նշել է նաև, որ ՀԱԿ-ը «արկածախնդրության չի դիմի» ու կպայքարի նպատակին հասնելու համար համաժողովրդական ճնշման միջոցով: Նա նաև հավելեց, որ իրենց համար առաջնայինը նախագահ Սարգսյանի հրաժարականն է ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ակցիան ավարտվեց հոկտեմբերի 8-ին 18 կետից բաղկացած բանաձևի ընդունմամբ՝ նշելով որ ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսն այսուհետ կլինի նախագահ Սարգսյանի հրաժարականը: ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |