Թուրքիայում ութ մարդ է զոհվել հորդառատ անձրևների հետևանքով

PanARMENIAN.Net - Վերջին տվյալներով ութ մարդ է զոհվել Թուրքիայում հորդառատ անձրևների հետևանքով: Ինչպես գրում է «Դնի.ռու» կայքը, երկրի արևմտյան շրջաններում հորդառատ անձրևներ են տեղում, որոնց արդյունքում առաջանում են սելավային հոսքեր: Անթալիայում հայտնաբերվել են անհետ կորած համարվող չորս բնակիչների դիերը, բոլորը տարեց մարդիկ են, որ չեն կարողացել դուրս գալ սելավի տակից:

Սելավային հոսքեր են գրանցվել Անթալիայի մի քանի շրջաններում, ամբողջապես ոչնչացնելով մոտ 20 բնակելի տուն: Հեղեղվել է մի քանի գյուղ: Շուրջ 200 բնակելի տներ վնասվածքներ են ստացել հիմքերի խոնավացման ու առաջին և նկուղային հարկերի հեղեղման պատճառով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---