Յուրա Մովսիսյան. Ընդմիջման ժամանակ Մինասյանն ասաց, որ հավատում է մեր թիմին, և որ մենք կարող ենք հաղթել![]() 12 հոկտեմբերի 2011 - 17:30 AMT PanARMENIAN.Net - «Ընդմիջման ժամանակ Վարդան Մինասյանն ասաց, որ հավատում է մեր թիմին, և որ խաղում հաղթելը մեր ուժերի սահմաններում է: Նա նշեց, որ պետք չէ կորցնել հույսը, և մեզնից յուրաքանչյուրը պետք է անի ամեն հնարավորը` ջանալով նաև լրացնել բացակայող ֆուտբոլիստի տեղը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մովսիսյանը թիմի հետ միասին հոկտեմբերի 12-ին Հայաստան վերադարձավ Դուբլինից, որտեղ հավաքականն անցկացրեց Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը և 1:2 հաշվով պարտություն կրեց: Հարձակվողը խոստովանել է, որ իրեն դժվար է մեկնաբանել Իռլանդիայի հետ խաղը, քանի որ հանդիպումը քննարկելու համար ժամանակ է հարկավոր. «Բայց մենք կարող էինք հաղթել անգամ այն ժամանակ, երբ տասը հոգով մնացինք: Չեմ սիրում խոսել մրցավարի գործողությունների մասին. նա կարող էր և' ցույց տալ, և' ցույց չտալ կարմիր քարտ: Գիտեք, մենք շատ երիտասարդ թիմ ունենք, մեր նպատակը զարգանալն ու առաջ շարժվելն է»: Մովսիսյանը, որն այս ընտրական մրցաշարում չորս գոլ է իրացրել, իսկ վերջին երկու հանդիպումներում չորս գոլային փոխանցում կատարել, խոստովանել է, որ վերջին խաղին իր թիմակիցները լավ էին տրամադրված, ընդհանրապես լարված չէին և ազատ էին խաղում: «Մենք գիտեինք, որ հաղթանակի դեպքում հայկական ֆուտբոլը նոր մակարդակի կհանենք: Մենք բոլորս ուզում էինք այդ խաղում երեք միավոր վաստակել: Հաջորդ խաղերին մենք ավելի պատրաստ կլինենք ու դեռ բազմիցս կուրախացնենք երկրպագուներին»,- հավելել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |