Սաուդյան Արաբիան ևս պնդում է, որ Իրանը պետք է պատասխան տա ԱՄՆ-ում սաուդյան դեպսանի դեմ մահափորձի նախապատրաստման համար12 հոկտեմբերի 2011 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատասխան է տալու ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձի նախապատրաստման համար: Ինչպես հայտնում է «Ռոյթերսը», այդ մասին այսօր հայտարարել է սաուդյան արքայազն Տուրկի ալ Ֆայսալը: Ըստ նրա, բավարար քանակի ապացույցներ կան առ այն, որ Իրանի պաշտոնական կառույցները մեղսակից են սաուդյան դիվանագետի դեմ մահափորձի նախապատրաստմանը: Ինչպես հայտնում է «Վեստի, ռու»-ն, Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ քննարկում են ՄԱԿ ԱԽ դիմելու հնարավորությունը: Բացի այդ, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Իրանի մասնակցությունը դավադրությանը անհետևանք չի մնա և մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել: Ըստ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, սպառնալիքը Արևմուտքին Թեհրանի կողմից ավելի ակնհայտ դարձավ: Իրանը ժխտում է մեղադրանքները: Ավելին, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Հազաին բողոք է գրել Պան Գի Մունին, որտեղ ասվում է, որ իր երկիրը խստորեն դատապարտում է «այդ ամոթալի հայտարարությունը» և մեղադրանքները համարել է քաղաքականապես պատճառաբանված: ԱՄՆ իշխանությունները հոկտեմբերի 11-ին հայտարարեցին իրանական դավադրություն բացահայտելու մասին, որի համաձայն նախատեսվում էր ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունն ու ռումբի պայթեցում սաուդյան ու իսրայելյան դեսպանատների մոտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |