Ջո Բայդեն. Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար![]() 12 հոկտեմբերի 2011 - 18:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն կկրի ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը նախապատրաստելու համար: Ըստ նրա, Վաշինգտոնը կաշխատի համաշխարհային հանրության հավանությունը ստանալ հնարավոր պատասխան գործողությունների համար»,-հայտարարել է Բայդենը ABC հեռուստաալիքի «Good Morning America» հաղորդման եթերում: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց նաև, որ Թեհրանի գործողությունները կհանգեցնեն Իրանի մեկուսացմանն ու պատժամիջոցների խստացմանը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: ԱՄՆ իշխանությունները հոկտեմբերի 11-ին հայտարարեցին իրանական դավադրություն բացահայտելու մասին, որի համաձայն նախատեսվում էր ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունն ու ռումբի պայթեցում սաուդյան ու իսրայելյան դեսպանատների մոտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |