Հայ փորձագետները ԱՄՆ-ում կմասնակցեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սիմպոզիումին![]() 12 հոկտեմբերի 2011 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը կքննարկվի հոկտեմբերի 15-ին Վաշինգտոնում կայանալիք սիմպոզիումում: Ջորջ Մեյսոնի համալսարանում կայանալիք միջոցառմանը կմասնակցեն պաշտոնական անձինք Ադրբեջանից և Հայաստանից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, հայկական կողմից միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Թևան Պողոսյանը: Ադրբեջանական կողմից կմասնակցեն Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը, Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Գյուլշան Պաշաևան և Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի ներկայացուցիչ Տալեխ Զիյադովը: Քննարկումները կվարի Կարնեգիի Հանուն խաղաղության Միջազգային հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |