Թուրքիայում ՃՏՊ արդյունքում 18 ռուս զբոսաշրջիկ է տուժել

PanARMENIAN.Net - Թուրքիայում հերթական դժբախտ պատահարն է տեղի ունեցել ռուս զբոսաշրջիկների հետ: Ինչպես գրում է «Գոլոս Ռոսիի»-ն, հոկտեմբերի 12-ին ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել Սիդե քաղաքի մերձակայքում, մոտ 20 մարդ տուժել է, նրանցից երկուսը ծանր վիճակում են:

Միկրոավտոբուսը Չոլաքլի շրջանից շարժվում էր Անթալիայի օդանավակայան` Ռուսաստան մեկնելու համար: Ավտոբուսում գտնվում էին 18 զբոսաշրջիկներ Նովոսիբիրսկից, այդ թվում` հինգ երեխա, գիդը և վարորդը: Վթարի արդյունքում 18 զբոսաշրջիկներն էլ տեղափոխվել էին Անթալիայի հիվանդանոցներ, հաղորդում է ՌԴ Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆյա Մալյավինան:

«Պեգաս Տուրիստիկ» ընկերության գլխավոր տնօրեն Աննա Պոդգոռնայան, որի զբոսաշրջիկները գտնվում էին ավտոբուսում, իր հերթին հայտնել է, որ «բոլոր 18 հոգին բժշկական զննում են անցել Անադոլու հիվանդանոցում, 12 հոգի չի տուժել և իր իսկ չվերթով մեկնել է: Վեց ռուսներ շարունակում են հիվանդանոցում մնալ»: Ռոստուրիզմի մամլո ծառայությունից հաղորդել են, որ երկու ռուս` մայր և աղջիկ, ծանր վիճակում են գտնվում, նրանց կյանքը սպառնալիքի տակ է: Նրանք տեղափոխվել են Մանավգաթ քաղաքի հիվանդանոց, նրանց հետ միասին այդ հիվանդանոցում են գտնվում նաև ընկերության ուղեկցողն ու գիդը, որը նույնպես տուժել է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---