Հոկտեմբերի 19-20-ին Հունաստանում տեղի կունենա համընդհանուր գործադուլ14 հոկտեմբերի 2011 - 09:33 AMT PanARMENIAN.Net - Հունական արհմիությունները մտադիր են երկօրյա գործադուլ անցկացնել հոկտեմբերի 19-20-ին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտնել են խոշորագույն մասնավոր հատվածի արհմիութենական միավորումը (GSEE) և պետծառայողների արհմիութենական միավորումը (ADEDY): Այդպիսով արհմիությունները որոշել են մեկ օրով երկարացնել նախապես հոկտեմբերի 19-ին հայտարարված գործադուլը: Արհմիությունները բողոքում են ծախսերի կրճատման նոր միջոցների դեմ, որին Հունաստանը գնաց՝ նոյեմբերին ԵՄ և ԱՄՀ հերթական 8-միլիարդանոց դրամաբաժինը ստանալու համար: Առանց այդ միջոցների երկրին դեֆոլտ է սպառնում 350-միլիարդանոց պարտքի պատճառով: Ընդ որում համընդհանուր գործադուլից առաջ երկիրն արդեն կաթվածահար է եղել նման ակցիաներից: Հինգշաբթի 48 ժամով կանգնեց ողջ հանրային տրանսպորտը Աթենքում, ուրբաթ օրը չեն աշխատելու նաև տաքսիները: Գործադուլ են անում իրավաբանները: 4-ժամյա գործադուլ են անցկացրել հիվանդանոցների աշխատակիցները: Երկրորդ օրն է փակ են երկրի բոլոր թանգարաններն ու հնագիտական հուշարձանները: 48-ժամյա գործադուլ են սկսել պետական հեռուստատեսությունն ու ռադիոն: Ուրբաթ օրը սկսվում է մաքսայինների գործադուլը, որը կտևի 10 օր: Գալիք շաբաթ գործադուլ կանեն կրթության ոլորտի աշխատակիցները: Աթենքի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ հանրային տրանսպորտի բացակայությունը, աղբը, որը չի հավաքվում արդեն հոկտեմբերի 5-ից և որը չեն պատրաստվում հավաքել մինչև հոկտեմբերի 19-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |